Ամերիկացի երգչուհի, «Ձայնը» նախագծի մասնակից Քրիստինա Գրիմմին մահացել է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում անհայտ անձի կողմից հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից:
«Խորը ցավակցությամբ հայտնում ենք, որ երգչուհի Քրիստինա Գրիմմին մահացել է ստացած վնասվածքներից»,-Թվիթերի էջում գրել է Օռլանդո քաղաքի ոստիկանությունը:
Հրաձգությունը տեղի է ունեցել Plaza Live համերգասրահում, որտեղ Գրիմմին ելույթ էր ունենում «Before You Exit» խմբի հետ: Հարձակումն իրականացվել է, երբ երգչուհին ինքնագիր էր տալիս: Հարձակում գործած անձն ինքնասպան է եղել:
Հարձակման պատճառներն անհայտ են:
With deep regret, we have confirmed Christina Grimmie, @TheRealGrimmie has died from her injuries.
— Orlando Police (@OrlandoPolice) June 11, 2016