ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը: Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին 2-րդ կայազորային զինդատախազության կողմից ուսումնասիրություններ էին կատարվել ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում, եւ զորամասերին գոմեշի միս մատակարարելու համար հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խաբեություն): Նշենք, որ այս գործով կային կալանավորվածներ (այդ թվում եւ Կապանի մսի կոմբինատի տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը), որոնց մի մասը ստորագրությամբ ազատ է արձակվել: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձեց պարզել ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանից, սակայն նա տվեց մշտական պատասխան. «Նախաքննությունը դեռեւս շարունակվում է»:




Լրահոս