Ինչո՞ւ է ԱԱԾ-ն «պատանդ» պահում «բանդայի գործով» մեղադրյալներին. Շիրխանյանի կալանքի հարցը շուտով կվճռվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր ժամը 14:00-ին կքննվի «զինված հանցախմբի գործով» կալանավորված Վահան Շիրխանյանի կալանքի երկարացան հարցը: Կալանքի միջնորդությունը ներկայացրել է ԱԱԾ քննչական վարչությունը:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ:

Նշենք, որ անցել է արդեն 5 ամսից ավելի, սակայն այսքան ժամանակ, ըստ էության քննչական գործողություններ չեն կատարվում, այլ ընդամենը ընդդիմադիր գործիչ Վահան Շիրխանյանին պահում են կալանքի տակ:

Ընդ որում նկատենք, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով ծանրանում է: Կալանքի տակ եղած ժամանակ ՊՆ նախկին նախարարին մի քանի անգամ տեղափոխել են հիվանդանոց:  Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վերջերս կրկին վատացել էր և մայիսի 20-ին նրան տեղափոխել էին Ավագյան բժշկական կենտրոն:

Այսպիսով, մնում է սպասենք և տեսնենք, թե դատավոր Բեկթաշյանը ինչ որոշում կկայացնի:




Լրահոս