Օռլանդոյի հրաձիգը համասեռամոլ էր. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օռլանդոյի գեյ ակումբում 50 մարդ սպանած Օմար Մատինը համասեռամոլ էր, գրում է New York Daily News-ը: Պարբերականը գրում է, որ չնայած նրան, որ նա ամուսնացած էր, երկակի կյանք էր վարում:

29-ամյա Մատինը կրակ էր բացել Puls ակումբում՝ սպանելով 50 մարդու: Իրավապահները ենթադրում են, որ դա հոմոֆոբ հարձակում է եղել՝ ոգեշնչված ծայրահեղական գաղափարախոսությամբ:

Սակայն գեյ ակումբում հաստատում են, որ հրաձիգը համասեռամոլ է եղել, և նույնիսկ այցելել է գեյ ակումբ 2013թ.:

Այդ վարկածը հաստատել են նաև համանացում միասեռականների ծանոթության համար նախատեսված խմբերի գրառումները: Հայտնի է նաև, որ 2006թ. Օմարը ժամադրության է հրավիրել այդ խմբերից մեկում ընդգրկված մի երիտասարդի:




Լրահոս