Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկին խոստացել է աջակցություն ցուցաբերել՝ ի դեմս «ռուսական ագրեսիայի», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը կայացել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարների նիստի շրջանակներում:
«Նախարար Քարթերը հաստատել է, որ ԱՄՆ-ն ռուսական ագրեսիայի և ահաբեկչական սպառնալիքների առջև Թուրքիայի անվտանգության կողմնակիցն է»,- ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Պենտագոնում հայտնել են նաև, որ հանդիպման ժամանակ քննարկվել է միգրացիոն ճգնաժամն ու Թուրքիայի սահմանների ամրապնդման հարցը:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին սիրիական Լաթաքիայում թուրքական կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:ՌԴ նախագահն այդ քայլը «թիկունքից հարված» անվանեց: