«Ֆեներբահչե»-ի կիսապաշտպան Լուիշ Նանին ճանաչվել է Եվրո-2016-ի առաջին տուրի Պորտուգալիա-Իսլանդիա խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Երեկ կայացած խաղում Նանին Պորտուգալիայի թիմի մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման և դարձավ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ պորտուգալացիները 1:1 հաշվով ավարտեցին Իսլանդիայի դեմ խաղը, որում, սակայն ունեին մեծ առավելություն: