Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության վարկածը շատ նման է նախորդ անգամ ձերբակալված խմբի վարկածին. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության վարկածը շատ նման է նախորդ անգամ ձերբակալված խմբի վարկածին և, ինչքան հասկացա, զուգահեռներ են տարվում», – ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանը:

Վերջինիս խոսքով` իրենք ժամանակին նման խնդիր բարձրաձայնել են. «Ժամանակին մենք բարձրաձայնել էինք, որ կա նման վարկած, և հիմա ոչինչ ասել չեմ կարող, նախաքննություն է տեղի ունենում, և միայն կարող եմ ասել, որ ես ցավում եմ, բայց գնահատականների և մեկնաբանությունների համար դեռ վաղ է, սպասենք Քննչական կոմիտեի և Սէֆիլյանի պաշտպանի հայտարարություններին»:




Լրահոս