ՎԱՐԿՈՎ ԵՐԿԻՐ ԵՆ ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Կենտրոնական բանկին տրամադրվելու է 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք` 2012թ. նոյեմբերի 13-ին Վերականգնման վարկերի բանկի (KfW) եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ կնքված «Վերականգնող էներգիայի աջակցություն» ծրագրի շրջանակներում 40 մլն եվրոյին համարժեք դրամի չափով վարկի տրամադրման համար: Փաստորեն, ՀՀ արտաքին պարտքը պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում հինգ մլրդ դոլարի հասցրած Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում կանգ առնել եւ, ըստ ամենայնի, որոշել է պաշտոնավարման վեցերորդ տարում այն հասցնել վեց մլրդ-ի: Ինչ փույթ, չէ՞ որ այդ պարտքը չեն վճարելու ո՛չ նա, որ ունեցվածքը եվրոպական բանկերում ու օֆշորային գոտիներում է պահում, ո՛չ էլ նրա` օտարերկրյա քաղաքացի զավակները: Դա անելու են օրվա հացի գումարը հազիվ հայթայթող ՀՀ քաղաքացիները: Իսկ Տ. Սարգսյանը վարկերի միջոցով սեփական պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելուց հետո հանգիստ կմեկնի Իսպանիա` սեփական «վիլլայում» վայելելու «վաստակած» հանգիստը:




Լրահոս