Սեպտեմբերի 30-ին` ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և դիմել փախուստի: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Վայք” բժշկական կենտրոն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Մուշեղ Մ.-ն՚ “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայով: Կատարվում է քննություն:
Հայտնաբերել են 9-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ