Մոսկվայի քաղաքային դատարանը հետաձգել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործի բողոքարկման վերանայման հարցով նիստը՝ նրա ինքնազգացողության վատացման պատճառով: Այս մասին գործարարը հայտնել է դատավորներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այդ կապակցությամբ դատարանը որոշել է բժիշկ կանչել: Ինչպես ակնկալվում է, նիստի շարունակման մասին որոշում կընդունվի բուժզննումից հետո:
Գործարարը մեղադրվում է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար հափշկատելու մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականությունը: