Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցի քննարկումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է: Ժիրայր Սէֆիլյանը երկու ամսով կալանավորվեց:

Այսպիսով՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և Սէֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը:

ArmLur.am-ի հետ զրույցում ավելի վաղ  Վարուժան ԱՎետիսյանը նշել էր, որ դատարանը որոշում կկայացնի կալանավորել Սէֆիլյանին. « Սպասել, որ արդարացի վճիռ կկայացնեն ուղղակի անմտություն է, կարծում եմ, որ Սէֆիլյանին կկալանավորեն»,- ասել էր նա:




Լրահոս