ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի դեսպան նշանակելու փաստը խիստ մտահոգություն է առաջացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմում։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում. “Ընդամենը մեկ ամիս առաջ էր “ՉԻ”-ն տեղեկացրել, որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ 2018թ. դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը։ Եվ նշել էինք, որ նա նշանակվելու է դեսպան Մեծ Բրիտանիայում։
Այժմ Արմեն Սարգսյանը դեսպան է։ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Տիգրան Սարգսյանն այդ նշանակումը համարում է հենց իր շահերին հարվածող քայլ եւ մտադիր է առաջիկայում իրեն սպասարկող լրատվամիջոցներով լայնածավալ քարոզչական արշավ սկսել ընդդեմ Արմեն Սարգսյանի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում