Կդադարեցվի Դավթաշենի ջրամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի, Դավթաշենի 3-րդ զանգվածի 30, 31 համարների, Դավթաշենի 4-րդ զանգվածի 1-37 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս