Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը:
Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները:
Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ մեր երկրի դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի: