Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Նախագահի առաջարկությամբ, միաձայն՝ 102 կողմ ձայներով, ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշումը:
Այն կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ:
ԱԺ նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն կստորագրի և կհրապարակի 24 ժամվա ընթացքում: