“Հրապարակը” երեկ տեղեկացավ, որ Դատական դեպարտամենտի քրեական գործը ճյուղավորվում է:
“Քանի որ ստուգում են՝ սկսած 2009 թվից, քննիչները նոր խախտումներ են հայտնաբերում, որոնք թեեւ չեն առնչվում դատական կարգադրիչների բուն գործին, բայց վկայում են դատական համակարգն սպասարկող այս ծառայությունում տիրող խայտառակ վիճակի մասին:
Երեկ ձերբակալվել է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը՝ մի կին, ով 1-2 տարի առաջ ազատվել է աշխատանքից: Նախնական տեղեկություններով՝ խոսքն անօրինական պարգեւատրումների եւ ֆինանսական այլ խախտումների մասին է:
Այնուամենայնիվ պարզ չէ, թե ինչու են տնտեսական հոդվածներով մեղադրյալներին, այն էլ կանանց, կալանավորում: Թող մարդիկ վնասը փոխհատուցեին եւ մնային ազատության մեջ՝ մինչեւ դատարանի դատավճիռն ուժի մեջ մտնելը”:
Մանրամասներն՝ այսօրվա համարում