Ժողովուրդ. Լավագույն ուսուցիչները կպարգևատրվեն շեվրոլեներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ուսուցչի օր” տոնի առթիվ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ 8 միլիոն դրամ։ Իսկ ՀՀ 2013թ, “Լավագույն դաստիարակ” և “Լավագույն ուսուցիչ” մրցույթների հաղթողներին մեկական “Շևրոլե Ավեո” մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 12 մլն 600 հազար դրամ։ Ի դեպ, այս հանրապետական մրցույթներն անցկացվում են 13-րդ անգամ։ 2011թ. այս մրցույթի համար կառավարության աշխատակազմին հատկացվել է 10 մլն դրամ մրցույթի հաղթողներին դարձյալ մեկական “Շևրոլ” Ավեոե մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով։ 2012թ. արդեն թիվը փոքր-ինչ մեծացել է՝ դառնալով 11 մլն 900 հազար դրամ կրկին նույն մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով։ Իսկ թե ովքեր են “լավագույն” ճանաչվում, կարծում ենք՝ բացատրելու կարիք չկա”։
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում
 




Լրահոս