Դաշնակցությունը չի կարող որևէ զիջում ընդունել, եթե Ադրբեջանը չի համաձայնվել անկախության կարգավիճակի հետ. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչ ինքն է ցանկանում, այլ ոչ թե այն, ինչի մասին խոսվել է բանակցությունների ժամանակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Դրանից երևում է, որ Ալիևի համար ոչ լավ ընթացք է ստացել ամեն ինչ: Նախևառաջ մեխանիզմների հարցը նորից շրջանցելու իր մտադրությունից է դա երևում և մենք ապագայում նորից կունենանք նույն անհասցե մեղադրանքները», – նշեց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ չի կարծում, թե որևէ իշխանություն Հայաստանում թույլ տա տարածքների զիջում առանց կարգավիճակի: «Դաշնակցությունը չի կարող որևէ զիջում ընդունել, եթե Ադրբեջանը չի համաձայնվել անկախության կարգավիճակի հետ: Որևէ խոսակցություն չի կարելի վարել նրա հետ, եթե չի համաձայնվել դրա հետ», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս