«Իմ շա՛տ սիրելի տատիկներ եւ պապիկներ, առիթն օգտագործելով՝ ուզում եմ մեկ անգամ եւս հավաստիացնել, որ դուք մշտապես Երեւանի քաղաքապետարանի եւ անձամբ իմ ուշադրության կենտրոնում եք»:
Երեւի Տ. Մարգարյանի ուշադրության կենտրոնում գտնվելու արդյունքում է, որ այսօր Երեւանի ծերանոցները ողորմելի եւ հակասանիտարական վիճակում են, որ այսօր թոշակառուների թոշակը լավագույն դեպքում նրանց կարողանում է փրկել սովամահությունից: Իհարկե, կարող են ասել, որ սրանք քաղաքապետարանի գործառույթները չեն, սակայն չէ՞ որ Տ. Մարգարյանը նույն իշխանության մասնիկն է, իշխող կուսակցության անբաժան ատրիբուտը, եւ եթե այսպիսին է նրանց «ուշադրության» արդյունքը, ուրեմն գերադասելի է, որ մեր տատիկներն ու պապիկները եւ առհասարակ ժողովուրդը մնան առանց նրանց «ուշադրության» եւ ցանկալի է՝ առանց նրանց: