Ոստիկանին մեղադրում են բռնաբարության եվ ավազակային հարձակման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 138-րդ եւ 235-րդ հոդվածներիի 1-ին մասերով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանը դանակի եւ ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք. Բ.-ի եւ նրա 13-ամյա դստեր` անչափահաս Է. Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր եւ հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցն առեւանգել է նրանց, ավտոմեքենայով տեղափոխել ամայի տարածք, որտեղ բռնաբարել է Ք.Բ.-ին:
Ոստիկանության աշխատակից Էդգար Վարագյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս