Մովսես Խորենացու մեդալի հանձնման հանդիսավոր արարողություն Բեյրութում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 3-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ,Մովսես Խորենացուե մեդալի հանձնման հանդիսավոր արարողություն հայ մամուլի վաստակաշատ ներկայացուցիչներ Սանդուխտ Պերթիզլյանին (Շահանդուխտ, Լիբանան) եւ Նորա Արիսյանին (Սիրիա):
Հանդիսությանը ներկա էին մտավորականներ, մամուլի, մշակույթի եւ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ ՀՀ ղեկավարությունը բարձր է գնահատում մեր հայրենակիցների արժանիքներն ու ավանդը հայապահպանման առաքելության համար:
Դեսպանը շեշտեց համազգային հիմնահարցերում միասնական լինելու կարեւորությունը եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ սփյուռքի միասնական կամքով եւ ներուժով հնարավոր կլինի հաղթահարել բոլոր մարտահրավերները:
Այնուհետեւ լրագրող Լորիկ Սապունջյան-Ծատուրյանը ներկայացրեց պարգեւատրվածների կենսագրական տվյալները, որից հետո դեսպան Քոչարյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը եւ հանձնեց մեդալները:
Սանդուխտ Պերթիզլյանը (Շահանդուխտը) եւ Նորա Արիսյանն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` բարձր պարգևի համար: Պարգեւատրվածներն իրենց շնորհակալությունը փոխանցեցին նաեւ ՀՀ սփյուռքի նախարարին եւ Լիբանանում ՀՀ դեսպանությանը:




Լրահոս