Երեվանում կայանալու է Եվրոպայի դատախազների նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սույն թվականի հոկտեմբերի 8-9-ը Երեւանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայույունից հայտնում են, որ ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում կքննարկվի “Դատախազությունների եւ ԶԼՄ-ների փոխհարաբերությունների մասին” թիվ 8 կարծիքի նախագիծը:
ԵԴԽԽ-ն Երեւանում գումարում է արդեն իր 2-րդ լիագումար նիստը, որը, ըստ դատախազության ներկայացուցիչների, վկայում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային հեղինակության մասին:
Առաջին նիստը ԵԴԽԽ-ն Երեւանում գումարել է 2010 թվականի հոկտեմբերին` “Դատախազությունը եւ անչափահասների գործերով արդարադատությունը” թեմայով` ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը` “Երեւանի Հռչակագիրը”:




Լրահոս