Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Գրանցվել է 110 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Հունիսի 28-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ ավարտել են Ընտական օրենսգրքում քաղաքական համաձայնության արդյունքում առաջարկվող փոփոխությունների նախագծի քննարկումը: Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկության դնելուց հետո պատգամավորները կշարունակեն քննարկել Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը: Հարցի քննարկումը հունիսի 28-ի նիստում ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:
Ընթացքին հետևեք ուղիղ միացմամբ: