ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրությունից հետո հաշվիչ հանձնաժողովին հաջողվել է մոտ 20 «դեմ» քվեաթերթիկ «վերածել» «կողմի». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործին խառնվել է նաեւ ԱԺ նախագահը: Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Փաստորեն, ես միակն եմ եղել այնտեղ, որի խմբակցությունը դեմ է եղել Կոստանյանի թեկնածությանը, եւ հիմա, երբ վերլուծում եմ, չեմ բացառում, որ 6 հոգով կարողացել են ինչ-որ ձեւով «դեմ» քվեաթերթիկները սկզբում թաքցնել, հետո մտցնել «կողմերի» մեջ»: Մեր լավատեղյակ աղբյուրները փոխանցում են նաեւ, որ հաշվարկի կեսից մասնակից է եղել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը շատ անհանգիստ է եղել արդյունքների համար ու ամեն կերպ փորձել բացառիկ հաղթանակ շնորհել Գեւորգ Կոստանյանին: Սակայն ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե Հ. Աբրահամյանը ներկա չի եղել հաշվարկին, ուղղակի նա այդ կողմով իր սենյակ է գնացել:




Լրահոս