Մենաշնորհների դեմ պայքարը միշտ էլ արդյունք տալիս է. Լևոն Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենաշնորհների դեմ պայքարը միշտ էլ արդյունք տալիս է, դրա համար ուղղակի ժամանակ է պետք,- ասում է Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն-հիմնադրամի տնօրեն Լևոն Մնացականյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ դրական միտումներ է նկատում ՓՄՁ-ների առաջխաղացման մեջ, Մնացականյանը նշեց, որ եթե ընդհանուր առմամբ հետևենք փոքր և միջին բիզնեսի արձանագրած ցուցանիշներին, ապա կնկատենք, որ վերջին տարիներին արձանագրվել է աճ. «Խնդիրներ, իհարկե առաջանում են գործարարների մոտ և հիմնական խնդիրները կապված են ֆինանսավորման հետ, բայց մենք փորձում ենք հնարավոր լուծումներ գտնել»:

Մնացականյանի կարծիքով ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՓՄՁ-ների համար դրական տեղաշարժ կա. «Դրական միտումներ կան հատկապես արտահանողների շրջանում, որովհետև շատերի համար այդ պրոցեսը պարզեցվել է»:




Լրահոս