«Ինձ թվում է՝ չկան բիզնեսմեն պատգամավորներ, բոլորն էլ օրենքին համահունչ ընտրվել են»:
ՀՀԿ-ական նախկին պատգամավորը երեւի ուզում է ասել, որ ժամանակին ինքն էլ երկու անգամ օրենքին համահունչ ընտրվել էր, եւ եթե հիշենք, որ «Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր, գործարար Խ. Մանուկյանին սատարել էր ՀՀԿ-ն, հետեւաբար նա չէր կարող չընտրվել: Հավանաբար մեր երկրում հենց ՀՀԿ-ի միջոցով կատարված գործողություններն էլ համարվում են օրենքին համահունչ: Եվ, ինչպես ժամանակին Խ. Մանուկյանը բիզնեսմեն-պատգամավոր չէր, այնպես էլ հիմա Հերմինե Նաղդալյանը, Ալեքսան Պետրոսյանը, Աշոտ Աղաբաբյանը եւ այլ կարկառուն բիզնեսմեն-ՀՀԿ-ականները բիզնեսմեն-«պատգամավոր չեն»: