Այս երկուշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում պատգամավորների մի մասը ակնհայտ տարբերվում էր գործընկերներից, քանի որ նրանց դեմքն այնպես է արևահարված, կարծես հենց նոր են վերադարձել ծովափից: Իրականում բոլոր այդ պատգամավորները ոչ թե ծով են գնացել, այլ մասնակցել են հունիսի 24-ին և 25-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցի շրջանակներում կազմակերպված հրապարակային և բացօթյա միջոցառումներին:
Իսկ քանի որ պատգամավորների զգալի մասն իր օրվա մեծ մասը հիմնականում աշխատասենյակներում է անցկացնում, արևի և նրանց դեմքի «շփումը» միանգամից իրեն զգացնել է տալիս:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: