Հարց քաղաքացիներից` երեխա որդեգրելու գործընթացին ո՞ր հիվանդությունների առկայությունը կարող է խոչընդոտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ երեխա որդեգրելու գործընթացին ո՞ր հիվանդությունների առկայությունը կարող է խոչընդոտել:

Սիրանույշ Մնացականյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ-ում երեխա որդեգրելուն խոչընդոտում են հետեւյալ հիվանդությունները՝
1. Բոլոր տեսակի հոգեկան խանգարումները:
2. Քրոնիկ ալկոհոլիզմ, թմրամոլության եւ թմրամիջոցների չարաշահումը:
3. Ոչ հոգեկան խանգարումները, որոնք ուղեկցվում են հաճախակի սրացումներով եւ զուգորդվում են արտահայտված նեւրոտիկ եւ անհատականության փոփոխություններով:
4. Մտավոր հաշմանդամությունը:
5. Շիզոֆրենիա, շիզոտիպիկ հոգեվիճակ:
6. Էպիլեպսիա / անձի դեգրադացիա:
7. Տրամադրության կամ աֆեկտիվ խանգարումներ:
8. Տուբերկուլյոզի բաց ձեւ:
9. Օրգանների եւ համակարգերի հիվանդությունները, որոնք գտնվում են անդառնալի փոփոխությունների փուլում, հաստատուն ֆունկցիոնալ խանգարումները:
10. Սուր վարակիչ հիվանդությունները:
11. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները եւ մաշկային հիվանդությունները:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ այն ծնողները կամ ընտանիքները, որոնք ի վիճակի չեն երեխային ապահովել նվազագույն կենսական պայմաններով կամ չունեն մշտական բնակության վայր կամ բնակվում են այն պայմաններում, որոնք չեն համապատասխանում սահմանված սանիտարական եւ տեխնիկական պահանջներին, նունպես Հայաստանում չեն կարող երեխա որդեգրել:




Լրահոս