Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց նոր ավտոմեքենա տրամադրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Կառավարության հաշվեկշռից LEXUS GX 4.6 GAS (թողարկման տարեթիվը՝ 2011թ., պետ. hամարանիշը` 004LL50) մակնիշի ավտոմեքենան տրամադրել Տարածքային կառավարման նախարարությանը :
Հարցը ներկայացնում էր կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը, ով նշեց, որ նախարար Լոքյանին մարզեր այցելության համար անհրաժեշտ է բարձր անցողունակության ավտոմեքենա, ինչով էլ պայմանավորված է տվյալ մեքենայի տրամադրումը: