ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացել է «երկու երկրների համար արդյունավետ հեռախոսազրույց»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ինչպես հայտնում է Milliyet-ը, Էրդողանը նշել է, որ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել հանդիպել Չինաստանում՝ G20-ի շրջանականերում:
«Առաջին հերթին, որոշում է ընդունվել քայլեր իրականացնել զբոսաշրջային ոլորտում առաջընթացի համար: Ռուսական կողմը հանձնարարել է կառավարությանն անհրաժեշտ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Ես երախտապարտ եմ Պուտինին այն ջանքերի համար, որոնք գործադրվում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է Էրդողանը:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցների մոտալուտ չեղարկման մասին: