Հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանն ընդունեց Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության պատվիրակությանը` նախարար Կախա Կախիշվիլու գլխավորությամբ:
Քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի և նախարար Կ. Կախիշվիլու միջև ձեռք բերվեց տեղում գործընթացին ծանոթանալու համաձայնություն` կարևորելով հարևան երկրների ծառայակիցների հանդիպումները փորձի փոխանակման և առավել արդյունավետ համագործակցության նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին համակարգում երկուստեք իրականացված բարեփոխումները, քննարկեցին երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: