ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորելով ամուսնուն գրել է`
«Հաղթե՛լ. այլ ճանապարհ չկա ու չի եղել երբե՛ք:- ՇԱՌԼ ԴԸ ԳՈԼ
Ծնունդդ շնորհավո՛ր, ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ»:
Թե ում, կամ ինչի հանդեպ հաղթանակի մասին է ակնարկում ՀՀ պաշտպանության նախարարի կինը դժվար է ասել, բայց ըստ պաշտոնական տվյալների` Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց:
Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, որի արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: