Գինու փառատոնն այս տարի կնշվի հոկտեմբերի 5-ին Արենիում: Փառատոնն ընդլայնել է իր սահմանները՝ ընդգրկելով Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ, Արենի եւ Եղեգնաձոր համայնքները: Երեկ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ասուլիսի ընթացքում, այս մասին տեղեկացրեց նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Փառատոնը կանցկացվի երեք օր. Ռինդում հոկտեմբերի 4-ին կլինի տնական արտադրության գինիների մրցույթ, իսկ հոկտեմբերի 6-ին տեղի կունենա «2013թ. բերքի տոն» եզրափակիչ միջոցառումը: Բոլոր համայնքներն իրենց համար նախատեսված տաղավարներում կներկայացնեն իրենց գյուղատնտեսական արտադրանքը: Ըստ Ապրեսյանի՝ փառատոնի նպատակն է նպաստել ներքին եւ միջազգային զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաեւ Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացմանը:
ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ