Որտե՞ղ է ծննդյան տարեդարձը նշելու Սեյրան Օհանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է, լրանում է նրա 54 ամյակը:

ArmLur.am-ը փորձեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկանալ, թե որտեղ և ում հետ է ծնունդը նշելու նախարարը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ թե որտեղ է նշելու չգիտի, բայց այժմ նախարարն աշխատավայրում է. « Այժմ նախարարը որևէ տեղ ծնունդը չի նշում, գտնվում է աշխատավայրում և զբաղված է իր ծառայությամբ»,- ասաց նա:




Լրահոս