Հայաստանն արժևորում է Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արժևորում է Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ես հանդիպման ընթացքում իմ գործընկերոջը ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը: Նա հավելեց, որ Հայաստանը արժևորում և բարձր է գնահատում Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու պատրաստակամությունը:




Լրահոս