ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հեռանալուց հետո իր հետ տարել է թանկարժեք` մոտ 90 հազար ԱՄՆ դոլար արժողության «Ֆոլցվագեն-Ֆաետոն» մեքենան: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ մեքենան եղել է Հովսեփյանի  սեփականությունը եւ չի գտնվել դատախազության հաշվեկշռում, թեեւ դրա վրա դրված էին պետական համարանիշներ: Փորձեցինք ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե նորանշանակ դատախազ Գեւորգ Կոստանյանին ինչ մեքենա է սպասարկելու` նրա համար ծառայողական նոր մեքենա են գնելու, թե ինքն է իր սեփականը բերելու: Սակայն դատախազությունում այդպես էլ չգտնվեց որեւէ մեկը, որ պատասխաներ «Ժողովուրդ»-ի հարցերին.  դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, որը զբաղվում էր մամուլի հարցերով, արձակուրդի մեջ է, եւ դատախազությունում դեռեւս որոշված չէ` ինչպես են կազմակերպելու մամուլի հետ շփումները:




Լրահոս