«Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի անձը մեզ համար ընդունելի է»:
Եվ սա ասում է իրեն ընդդիմադիր համարող կուսակցության՝ «Ժառանգության» ներկայացուցիչը: Կուսակցության, որի նախագահը ակտիվ կերպով պահանջում էր Ս. Խաչատրյանի պաշտոնանկությունը՝ նրան համարելով հանցագործ: Հետո նույն Խաչատրյանի որդին կալանավորվեց մարդասպանության համար, եւ քիչ անց Գ. Կոստանյանի թեթեւ ձեռքով ազատ արձակվեց: Եվ այսքանից հետո նույն «Ժառանգության» ներկայացուցիչը կուսակցության անունից հայտարարում է, թե Կոստանյանի անձն իրենց համար ընդունելի է: Կարծում ենք՝ «Ժառանգությունը» ճիշտ կանի՝ այսուհետ քաղաքականության փոխարեն զբաղվի աղոթելով. դա իրենց մոտ ավելի լավ է ստացվում: