Կարո Եղնուկյանը կնոջ հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 30-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ոստիկանները ներխուժել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բնակարան և փորձել բերման ենթարկել նրա կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին։

Ինչպես ArmLur.am-ին հայտնել էր Կարո Եղնուկյանը, Ռուզաննան այդ ժամանակ գտնվել էր Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին: Ոստիկանները, չհավատալով Կարո Եղնուկյանին, փորձել էին ներխուժել բնակարան: Կարո Եղնուկյանը շտապ զանգահարել էր ՄԻՊ գրասենյակ:

ArmLur.am-ը փորձեց Կարո Եղնուկյանից ճշտել, թե այդ օրվա կատարվածը հետագա ինչ զարգացումներ ունեցավ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց. «Դրական բանն այդ օրվա դեպքից այն է, որ Ռուզաննան անտեղյակ էր, թե ինչ էր կատարվել ամսի 30-ին մեր տանը»:

Կարո Եղնուկյանն ընդգծեց, որ կինը, տուն վերադառնալով, կատարվածից զարմացել էր: Մեր զրուցակցի փոխանցմամբ` ինքն այսօր դիմել է Հայաստանի հանապետության գլխավոր դատախազին և ՄԻՊ գրասենյակին` բողոքելով ոստիկանության անօրինական գործողությունների կիրառման համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս