Ոստիկանները հրաման էին ստացել` դուռը կոտրելով` մեզ բերման ենթարկել. Կարո Եղնուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ ոստիկաններն այսօր ներխուժել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի բնակարան, որպեսզի բերման ենթարկեն նրա կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին։ ArmLur.am-ի հետ զրույցում Կարո Եղնուկյանը հաստատեց այս տղեկությունը` հավելելով, որ Մեսրոպ Մաշտոցի պողոտայում ակցիայի ժամանակ իր կինը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, այդ գործի շրջանակում հատուկ քննչական ծառայությունը Ռուզաննա Եղնուկյանին որպես տուժող  էր ճանաչել. «Արդեն սա կլիներ երրորդ անգամը: Կինս ասել էր ինչ գիտի, այլևս ասելու բան չունի: Նրանք էլ բերման երթարկելու սանկցիա են ուզում կիրառել: Ռուզաննան այդ պահին գտնվում էր Գևորգ Սաֆարյանի դատավարությանը: Ոստիկաններից առաջին անգամ եկավ մեկ հոգի, նրան ճանապարհեցի, ասացի, որ  Ռուզաննան տանը չի: Մեկ ժամից դարձյալ վերադարձան ոստիկաններն` արդեն 3 հոգով: Ես թույլ չէի տալիս ներս մտնեն, քանի որ նման իրավունք չունեն, սակայն նրանցից մեկը կիսով չափ ներս մտավ, իսկ մյուս երկուսը հետևից հրում էին նրան: Տղաս հասավ օգնության և բավականին դժվարությամբ դուրս մղեցինք նրանց»:

Եղնուկյանը  պատմեց, որ ոստիկանները փորձում էին դուռը ջարդելով ներս խուժել, իսկ տանն այդ պահին իր հետ դուստրերն ու որդին են եղել: Վերջիններս էլ օգնել են իրեն դուռը պահել, որպեսզի ոստիկանները ներս չմտնեն. «Այդ ժամանակ զանգել եմ մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ գրասենյակից եկան մեր տուն և հայտնեցին, որ ոստիկանությունից տեղեկացել են` առայժմ բերման ենթարկելու հրաման չկա»:

Կարո Եղնուկյանը հատուկ ընդգծեց, որ ոչ մի ոստիկանի ինքը չի հարվածել. դուռը օգտագործելով` նրանց դուրս են հարավիրել:

«Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ նրանք չեն ուզում բացահայտել այդ գործը: Անցել է արդեն 4 ամիս, և ոչինչ չի բացահայտվել: Սա քաղաքական հալածանք է, քանի որ չեն կարող անընդհատ մարդուն ճնշելով տանել-բերել: Միաժամանակ ինձ և յոթ ուրիշ հոգու նկատմամբ, որոնք մասնակից են եղել այդ օրվա ակցիային, վարչական վարույթ են կիրառել, իբր մենք վտանգել ենք խաղաղ ցուցարարների ցույցը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս