Սերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Օրակարգը ներառել է «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագծի մասին հարցը և այլ հարցեր: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

18229_b

Հիմնավորելով վերոնշյալ ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է, որ այն բխում է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող գործունեության պատշաճ համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, քաղաքական առաջնահերթությունների և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև միջազգայնորեն սահմանված անվտանգության պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության իրականացման ու կենսաբանական սպառնալիքների հակազդմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման հրամայականից:

18230_b

Ռազմավարության հիմնական նպատակն է՝ կատարելագործել և ամրապնդել կենսաբանական անվտանգության ապահովման համակարգը՝ ներքին և արտաքին վտանգներին, սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև մարդու, բնակչության, շրջակա միջավայրի էկոհամակարգի վրա կենսաբանական սպառնալիքների ազդեցության ռիսկերը նվազեցնելու համար:

18232_b




Լրահոս