Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանեսոնը մտադիր է ներկա գտնվել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղին, որը կկայանա այսօր` հունիսի 3-ին:
CNN-ը տեղեկացնում է, որ պաշտոնյան նստած է լինելու իսլանդացի շարքային երկրպագուների հետ:
«Ինչու նստեմ ՎԻՊ օթյակում և այնտեղ շամպայն խմեմ, եթե դա կարող եմ անել աշխարհի ցանկացած կետում: Ոչ, ես լինելու եմ տրիբունայում մեր ֆանատների հետ միասին: Կհագնեմ հավաքականի իմ խաղաշապիկը:
Կարծում եմ` ֆրանսիացիները մեզ չեն թերագնահատի»,- ասել է Յոհանեսոնը: