ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել՝ արդյոք իրենց խմբակցությունը պատրաստվում է դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին «պատժելու» համար: «Չէ՛, չէ՛, էս թեման փակված է, դա քաղաքական թեմա չէ, որ քաղաքական շրջանառության մեջ դրվի: Ի վերջո, դուք մեր տեսակը չեք հասկանում, էլի՛, մենք ո՞նց կարանք դիմենք, բան անենք, մենք նման բաներ չունենք: Նման բան չկա»,-մեզ հետ զրույցում հայտարարեց Գալուստ Գրիգորիչը: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ի ամբիոնից Ս. Սարգսյանին հարցրել էր. «Ճի՞շտ է, որ եղել եք Եվրոպայի խաղատներից մեկում եւ 70 միլիոն եվրո տանուլ տվել: Ո՞վ է Ձեզ տվել 70 միլիոն եվրո եւ ինչի՞ դիմաց»: Չնայած նրան, որ այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ականները հոխորտացին, թե Զ. Փոստանջյանի վարքը անհանդուրժելի է, վերջինս էթիկայի սահմաններից դուրս հարց է հնչեցրել Եվրոպայի ամբիոնից, բայց պարզվում է՝ ՀՀԿ-ում «այդ թեման փակված է»: Այսինքն՝ ՀՀԿ-ն զլանո՞ւմ է հերքել անհերքելին:
ԹԵՄԱՆ ՓԱԿԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ