«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես գիտենք՝ 2016 թվականի հունիս 24-ից 26-ը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը այցելել էր Հայաստան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինիս այցին ընդառաջ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հատուկ հրահանգ է տրվել ամեն ինչ անել, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամները որեւէ կերպ պաստառներով բողոքի ակցիաներ չիրականացնեն: Իսկ եթե ոստիկանները չկարողանան կանխել ակցիաները, ապա դա կդիտվի իբրեւ թերացում` այդտեղից բխող հետեւանքներով:
Հենց այս հրահանգն է եղել պատճառը, որ անգամ «Հիմնադիր խորհրդարանի» եւ, առհասարակ, ցանկացած պաստառով քաղաքացու քայլերը իրավապահների կողմից կանխվեցին` բերման ենթարկելով ոստիկանություն եւ որոշ ժամանակ անց ազատ արձակելով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: