Արագածոտնի մարզի Թալին քաղաքում մի քանի օր առաջ տեղացած կարկուտը գրեթե հողին է հավասարեցրել ցորենի և գարու արտերը: Բնակիչների տեղեկացմամբ՝ շուրջ 15 րոպե տեղացած կարկուտը ավերել է գյուղի ցանքատարածությունները՝ գյուղացիներին պատճառելով ահռելի վնասներ։
Բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք այլ աշխատանքով չեն զբաղվում: Այդ արտերը նրանց ապրուստի միակ միջոցն էր: Նրանք հեկտարներով ցանքս են ունեցել, իսկ հիմա չեն կարող ստանալ անգամ ակնկալվող բերքի կեսը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: