Դժբախտ դեպք Վարդենիսի տարածաշրջանում. 2-ամյա երեխան լողավազանում խեղդվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գյուղում պատահականության զոհ է դարձել 2-ամյա տղա երեխա:

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Ծափաթաղի տներից մեկի բակում խաղալիս լողավազանն է ընկել 2-ամյա երեխա և խեղդվել: Նրա հետ խաղացող մյուս երեխաները շտապել են հայտնել փոքրիկի մորը, սակայն, դժբախտաբար, արդեն ուշ է եղել:

Երեխան տան միակ և երկար սպասված արու զավակն էր, ուներ երեք ավագ քույրեր:




Լրահոս