![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/607130625_MH_0525_749D2D601E5042F7379E1D705423187A_3538.jpg)
Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականները: Ֆրանսիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում տանտերերը 2:0 հաշվով հաղթեցին աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային:
Այսպիսով, հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք եզրափակիչում Ֆրանսիայի մրցակիցը կլինեն պորտուգալացիները, որոնք կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էին Ուելսի հավաքականին:
Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չէր պաշտպանել Իսպանիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր գործող փոխչեմպիոն իտալացիներին:
Եվրո-2016, կիսաեզրափակիչ
Գերմանիա – Ֆրանսիա՝ 0:2
Անտուան Գրիզման, 45+2 (11մ), 72