Հուլիսի 11-ին, 01.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 80 DD 801 պետհամարանիշի և «Lada Priora» մակնիշի 35 Al 357 պետհամարանիշի (վարորդ՝ Հ.Հ.,1993 թ. ծնված):
Փրկարարները «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Հ.Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: