Ժողովուրդ. Աճուրդի է հանվել հայկական միանգամից 3 ձեռագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Համացանցում՝ liveauctioneers.com կայքում, ԱՄՆ-ից ինչ-որ մեկն աճուրդի է հանել հայկական միանգամից 3 ձեռագիր։ Ընդ որում, դատելով համացանցում տեղադրված լուսանկարներից՝ երեքն էլ ամբողջական են ու բավական լավ պահպանված։ Դրանք թվագրված են 1500-1600-ականներին։ Ձեռագրերից երկուսի մեկնարկային գինը 4000, իսկ մեկինը՝ 5000 ԱՄՆ դոլար է։ Աճուրդը պետք է կայանա վաղը՝ հոկտեմբերի 17-ին։
 
“Ժողովուրդ” թղթակիցը երեկ փորձել է Մատենադարանից իմանալ՝ արդյոք իրենք տեղյակ են այդ ձեռագրերից, և եթե այո, ապա Մատենադարանը պատրաստվո՞ւմ է գնել դրանք՝ թույլ չտալով որ հայտնվեն անհայտ անձանց մոտ։ Սակայն այդպես էլ որևէ պատասխան չի եղել. Մատենադարանից մեր թղթակցին հայտնել են, որ տնօրեն Հրաչյա Թամրազյանը երեկ է վերադարձել Ֆրանսիայից, խոստացել են ավելի ուշ հեռախոսը փոխանցել նրան։ Սակայն երբ պայմանավորված ժամին մեր թղթակիցը զանգահարել է Թամրազյանին, նա չի պատասխանել հեռախոսազանգերին։ Թերևս այսպիսի փութաջանությամբ էլ նրանք պետք է աճուրդին մասնակցեն”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս