ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ հուլիսի 11-ին ժամը 05.30-ից մինչև 19.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
- միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
- երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
- ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:
Վերին Լարսի ճանապարհը սողանքի պատճառով փակվել էր հունիսի 23-ին: ՌԴ ԱԻՆ ավիացիան Երևան էր տեղափոխել ՀՀ 300 քաղաքացու: Վրաստանի ՆԳՆ-ն ուղղաթիռով ՌԴ սահման էր տեղափոխել ռուս 60 զբոսաշրջիկի:
Ճանապարհը կապում է Վլադիկավկազն ու Թբիլիսին, և տարեսկզբից արդեն մի քանի անգամ փակվել է եղանակային վատ պայմանների պատճառով: