Միլանի բանտում մահացել է սիցիլացի հայտնի մաֆիոզը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի բանտում 83 տարեկան հասակում մահացել է հայտնի սիցիլացի մաֆիոզ Բերնարդո Պրովենցանոն, փոխանցում է ВВС-ն:

Պրովենցանոն, ով մաֆիոզ խմբավորման և փաստացի ողջ սիցիլական մաֆիայի ղեկավարն էր, բանտում 10 տարի է անցկացրել: Ձերբակալվել է 2006թ. և ցմահ ազատազրկման դատապարտվել մի քանի ծանր հանցանք կատարելու, այդ թվում՝ 1992թ. 2 դատավորների սպանության համար:

Մինչ այդ նա թաքնվել է իրավապահ մարմիններից 43 տարվա ընթացքում:

Իտալական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պրովենցանոն տառապում էր միզապարկի քաղցկեղից:




Լրահոս